ՀՀ արտգործնախարար արարատ Միրզոյանը ԱԺ-ի հետ հարցուպատախսանի ժամանակ անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արած հայտարարությանը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:
Միրզոյանը կրկնեց նույն միտքը, որը ԱԳՆ հաղորագրության մեջ էր ասված։
«Մեր խորին համոզմամբ այս ձևակերպումները ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքաին քաղաքական օրակարգը։ Վստահ կարող եք լինել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ այն որևէ առնչություն չունի»,-ասաց ԱԳ նախարարը։
Նախարարը հաստատեց այն տեղեկությունը, որ Բելառուսի դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ, որտեղ դեսպանին են փոխանցվել համոզմունքներն այն մասին, որ հայտարությունները միմյանց մասին պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա։
Նախարարը նաև նշեց, որ այնուամենայնիվ ՀՀ կշարունակի հնարվորինս աջակցել Բելառուսին միջազգային հարթակներում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը