09 02 2022

Հիշիր՝ ամբաստանյալի աթոռը հետույքի համար ահավոր ցավոտ է․ Փոստանջյանը՝ Կարեն Անդրեասյանին

Հիշիր՝ ամբաստանյալի աթոռը հետույքի համար ահավոր ցավոտ է․ Փոստանջյանը՝ Կարեն Անդրեասյանին

Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ Փաշինյանի լուսանկարին և հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ»։
Հեղինակ՝
ՀՀ արդարադատության նախարար, Կարեն Անդրեասյան
Նաև լինում է երբ նայում է շարիկովի լուսանկարին և հիշում, որ պետք է մոռանալ օրենքների պահանջները, կատարել պատվեր, լինել հանցակից։
Իմ կողմից 10.01.2022 թվականին թիվ ԵԴ/0091/01/17 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ Տիգրան Սահակյանի, Արմեն Բեկթաշյանի, Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդման ուսումնասիրության արդյունքում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտնել է հետևյալը, մեջբերում եմ`«Վերաքննիչ քրեական դատարանի 10.12.2021 թվականի որոշումը պաշտպանության կողմին չուղարկելու և հաղորդման ներկայացնելու օրվա դրությամբ «datalex.am» դատական տեղեկատվական համակարգում չտեղադրվելու հանգամանքին հարկ է նշել հետևյալը.
Քրեական դատավարության օրենսգրքի 402 հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հաղորդման շրջանակներում ներկայացված փաստարկների և վկայակոչված իրավական նորմերի համադրված վերլուծությունից բխում է, որ թեև տվյալ դեպքում ձևականորեն առկա են Քրեական դատավարության օրենսգրքի 402 հոդվածի 2-րդ մասի խախտման հատկանիշներ, սակայն առկա փաստական հանգամանքներից ելնելով` դրանք իրենց նվազ կարևոր լինելու ուժով կասկածի տակ չեն դնում Դատավորների համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իրենց էությամբ չեն հեղինակազրկում դատական իշխանությանը»։
Այսինքն, քրեական գործով անմեղ մարդու արդարացման դատավճիռը բեկանում են և այդ անմեղ մարդուն դատապարում են 25 տարվա ազատազրկման ու չեն տրամադրում դատական ակտը, որ անմեղ դատապարտյալը ծանոթանա թե ինչպե՞ս են իրեն մեղադրել սպանության մեջ, որը նա չի կատարել և նույնիսկ դեպքի վայրում չի եղել՝ նվազ կարևոր են։
Եվ այս դիրքորոշումը հայտնում է իրավաբանը, ով եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան։
Խորհուրդ Կարեն Անդրեասյանին` նայիր շարիկովի լուսանկարին և հիշիր՝ ամբաստանյալի աթոռը հետույքի համար ահավոր ցավոտ է, բանտախցերի հոտը ահավոր գարշելի, իսկ բանտախցում շարիկովի լուսանկարին փոխարինելու է ճաղերով լուսամուտը։
Մաղթանք բարի բախտ քրեակատարողական հիմնարկում
Զարուհի Փոստանջյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ