Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը, օրակարգում քիչ հարցեր են։
Հիշեցնենք, որ ԱԺ հերթական նիստում երեկ՝փետրվարի 8-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արթուր Դավթյանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ներկայացրել է Կառավարության դրական տեսակետը: Փոխնախարարը նշել է, որ հեղինակներն ընդունել են գործադիրի առաջարկները:
Հարցի քննարկումը կշարունակվի այսօր՝ փետրվարի 9-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը