Օրենքի նախագծով առաջարկում եմ բոլոր այն դեպքերում, երբ զոհված մեր զինծառայողները, ովքեր չունեն ծնողներ, կին և զավակներ, հատուցումը տրամադրել հարազատ եղբորն ու քրոջը։ Ազգային ժողովում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Նաև առաջարկել եմ օրենքում լրացում կատարել, որպեսզի շահառու համարվի նաև զոհված զինծառայողի հետ փաստական ամուսնության մեջ գտնվող անձը, ով զոհված զինծառայողի հետ ունի համատեղ զավակ։ Սա մեծ մասամբ այն դեպքերին է վերաբերում, երբ մեր զոհված զինծառայողները, ովքեր ունեցել են կին, սակայն պետական գրանցում նրանց ամուսնությունը չի ստացել։ Հիմնականում գյուղական համայնքներում ամուսնանում են և գնում են միայն եկեղեցի։ Այսինքն փաստացի այդ կինը, ով զոհված զինծառայողի կինն է և պետք է օրենքով ստանա հատուցում, չի ստանում, որովհետև չունի վկայական»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը