08 02 2022

ՀՀ քաղաքացին այսօր ավելի շատ է տուգանքի մատերիալ. Գեղամ Մանուկյան



Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե այս նախագծով ոչ վիճարկվում է բալային համակարգի արդյունավետությունը, ոչ էլ վիճարկվում է տուգանքների բարձր կամ ցածր լինելը:

Նրա խոսքով՝ 2017 թվականին, երբ բալային համակարգ չկար, Հայաստանի ճանապարհներին պատահարների հետևանքով մահացել է 279 քաղաքացի, 2018-ին մահացել է 343 քաղաքացի, 2019-ին՝ 341 քաղաքացի, իսկ 2021-ին մահացել է 368 քաղաքացի, երբ կար արդեն բալային համակարգը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ