«Խոսքը վերաբերվում է նվազագույն աշխատավարձին, որը պետք է գնաճին հավասար բարձրացվի»,-այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» դաշինքն առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68.000 ՀՀ դրամից դարձնելով 100.000 դրամ:
«Եթե նայենք նույն տարածաշրջանը, հարևան Վրաստանը, ԵԱՏՄ անդամ երկրները , բոլոր այդ երկրներում իրականացվել են նաև 2022 թվականի պետբյուջեներով սոցիալական վճարների բարձրացում , որոշակի վերանայվել են նաև նվազագույն աշխատաարձի չափը»,-ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը