7or.am-ը գրում է․
Հայաստանի ու Արցախի գլխին պատերազմ ու պարտություն բերած Նիկոլ Փաշինյանը «կռուտիտ» է լինում, թե բա ես ծանր ժառանգություն էին ստացել, դրա համար էլ այսպես եղավ։
«Կռուտիտին» զուգահեռ Նիկոլը մեկ այլ բլեֆ է հրամցնում։ Դա «Խաղաղության դարաշրջանի» մասին բլեֆն է։ Այդ բլեֆի օգնությամբ նա քվե փախցրեց հետպատերազմյան շոկի մեջ գտնվող ՀՀ որոշ քաղաքացիներից։ Բայց խաղաղությունն այդպես էլ չի գալիս։
Ադրբեջանը շարունակում է մնալ մեր տարածքում, պահում է գերիներին (ի դեպ, նիկոլենք գերիների թեման փակել են՝ նրանց հռչակելով որպես հանցագործներ) և խոսում սպառնալիքների լեզվով։ Թուրքիան էլ իր հերթին առաջ է մղում իր նախապայմանները, որոնք Նիկոլը բավարարում է մեծ էնտուզիազմով։
Խոստացված «դարաշրջանը» չի սկսում, քանզի այն բլեֆ է եղել ի սկզբանե։
Ինչ վերաբերում է այդ «դարաշրջանին», իբր, նպաստող սահմանազատմանն ու սահմանագծմանը, ապա Ադրբեջանն օրերս մերժել է Փաշինյան Նիկոլի առաջարկները, ըստ որոնց՝ հայկական ու ադրբեջանական զորքերը պետք է հայելային հետ քաշվեն ու նոր միայն սկսվի սահմանագծումն ու սահմանազատումը։
Դեռ մի կողմ թողնենք այն հարցը, որ հայելային հետքաշման դեպքում որոշ տեղեր մեր զորքերը կհայտնվեն ՀՀ բնակավայրերի թիկունքում։ Հարցն այն է, որ Ադրբեջանը դրան էլ չի համաձայնում։ Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արարատի մարզի որոշ տարածքների վրա աչք ունի և սպառնում է դրանք չտալու դեպքում հարձակվել։ Նույնիսկ ժամկետ է նշել Ալիևը՝ 6 ամիս։
Ալիևի հաբռգածությունն ու լկտիությունը Նիկոլից է գալիս։ Քանի Նիկոլը կա, Ալիևը շարունակելու է հոխորտալ։
Պետրոս Ալեքսանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը