07 02 2022

Թող Գագիկ Ջհանգիրյանը նստի, միայնակ որոշումներ կայացնի, ինչո՞ւ են ձևական նիստեր անում․ Ղազարյան



Դատավորների նկատմամբ հետապնդումները պատահական չեն, դա արվում է, որ մյուս դատավորները հասկանան՝ եթե չեն կատարում իշխանությունների պահանջը, հաջորդը իրենց կդատեն։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Ես հիմա զարմացած եմ՝ դատական իշխանության ներկայացուցիչները, փաստաբանական համայնքը, ընդհանրապես իրավագիտական հանրությունը ոնց է համերաշխ այս երևույթների նկատմամբ, պետք է համախմբվեն։ Հիմա ձևականություն են ապահովում՝ հագուստը հագնում են, ասում  են հայտարարում ենք դատական նիստը բացված, ինչո՞ւ, եթե որոշումը կայացրել են տվել են իրենց ձեռքը, թող Գագիկ Ջհանգիրյանը նստի մենակ որոշումներ կայացնի»,-ասաց Ղազարյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ