05 02 2022

Փետրվարի 8-ին, ժամը 10:00-ին Վերաքննիչի բակում տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն Առուշ Առուշանյանի



«Առուշ Առուշանյան» դաշինքը հայտարարություն  է տարածել․

Հարգելի՛ հայրենակից, փետրվարի 8-ին, Երևանում՝ Վերաքննիչ դատարանում` Գարեգին Նժդեհի 23 հասցեում, քննվելու է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը։


Նույն օրը, ժամը 10։00, Վերաքննիչ դատարանի բակում տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն Գորիսի համայնքապետ, ապօրինի կալանավորված Առուշ Առուշանյանի։


Մասնակցի՛ր աջակցության ակցիային, մերժի՛ր հայրենիքի պաշտպանների նկատմամբ շինծու քրեական գործերը, քո ներկայությամբ փաստի՛ր, որ արժևորում ես հայրենիքի պաշտպաններին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ