Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Փետրվարի 4-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Մեծամոր։
Հարգանքի տուրք մատուցելով Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին՝ ծաղիկներ ենք դրել նրանց սխրանքը հավերժացնող հուշաքարի մոտ։
Զրուցել ենք նրանց հարազատների, գերությունից վերադարձած մեր երկու հայրենակիցների հետ և անկեղծ զորակցություն հայտնել նրանց՝ մեր իրավասությունների շրջանակներում մշտապես աջակցելու պատրաստակամությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը