04 02 2022

Արդյո՞ք ձեր երկրներում վարչապետի օգնականը նամակագրությամբ ուղիղ ցուցումներ է տալիս քննիչին, և այդ իսկ պատճառով եք խոնարհվում վարչապետի առջև

Արդյո՞ք ձեր երկրներում վարչապետի օգնականը նամակագրությամբ ուղիղ ցուցումներ է տալիս քննիչին, և այդ իսկ պատճառով եք խոնարհվում վարչապետի առջև

Քրիստինա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հարգելի դեսպաններ,
տիկին Մարտինա Շմիդտ,
տիկին Անդրեա Վիկտորին,
տիկին Լին Թրեյսի,
տիկին Անն Լույո
պարոն Վիկտոր Ռիխտեր
Արդյո՞ք ձեր երկրներում վարչապետի օգնականը նամակագրությամբ ուղիղ ցուցումներ է տալիս քննիչին, և այդ իսկ պատճառով եք խոնարհվում վարչապետի առջև և ժողովրդավարության բաստիոն ճանաչում, իսկ միգուցե՞ հենց այդ օգնականի առջև էլ եք խոնարհվում:
Արդյո՞ք դա արդարադատության ու քննչական մարմինների անկախության կոպիտ խախտում չէ:
Արդյո՞ք ձեր երկրներում կա նմանատիպ պրակտիկա:
Արդյո՞ք թույլատրելի կամ ընդունելի է ձեր երկրմերում , որ նման արարք գործելուց հետո վարչապետի այդ օգնականը ուղղակի ասի, որ դա «մասնագիտական խորհիրդ էր» և դա ընդունելի՞ կլինի:
Արդյո՞ք Հայաստանի նախկին իշխանությունների օրոք դուք նույնանման կլռեիք ու կանտեսեիք այս արարքները, թե օրնիբուն կաղաղակեիք ակնհայտ անթույլատրելի խախտումների մասին:
Իսկ հիմա որքա՞ն եք պատրաստվում անտեսել ու լռել:
Արդյո՞ք ձեզ մեր երկիր պատվիրակած ժողովուրդները տեղյակ են, որ հանդուրժում եք նման արատավոր երևույթները ու լռում եք, անտեսելով փաստերը:
Արթնացեք, տիկնայք և պարոնայք:
Ձեր լռությունը ձեզ պատիվ չի բերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ