03 02 2022

Վահագն Խաչատուրյանը չի հրաժարվելու նախագահին հասանելի շքեղությունից



Նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը չի պատրաստվում նախագահին հասանելի ճոխություններից հրաժարվել։ Այս մասին նա Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց  նախագահի թեկնածուն։

«Ինչ որ արվում է՝ անվտանգությունից ելնելով է արվում և գործող կարգերին համաձայն»,-ասաց նա։

Խաչատուրյանը հույս հայտնեց, որ ի տարբերությունը նախկին նախագահ Արմեն Սարգսյանի, լրագրողների հետ շփման պակաս չպետք է, որ ունենա:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է պատրաստվում սահմանափակ լիազորություններով աշխատել՝ Խաչատուրյանն ասաց. «Այն, ինչը որ սահմանված է Սահմանադրությամբ, այդ շրջանակներում առաջնորդվելու դեպքում, հանրապետության նախագահը կկատարի իր պարտավորությունները, բացի այդ նա կլինի արդյունավետ ընդհանուր  պետական կառավարման համակարգի մեջ, ես նկատի ունեմ ամենակարևորը՝ իշխանության տարբեր թևերի մեջ հավասարակշռություն պահելու խնդիրը»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ