31 01 2022

Արցախում և Հայաստանում հստակ գնում է դեզինտեգրացիոն գործընթաց․ Արթուր Խաչատրյան



Արցախում և Հայաստանում հստակ գնում է դեզինտեգրացիոն գործընթաց։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Խայտառակ պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները, եթե իրենց կարելի է իշխանություն կոչել, փոխանակ փորձեն ավելի մեծացնել կապն Արցախի հետ, ամեն կերպ Արցախից ձեռքերները լվանում են։ Երբ գնում ես Արցախ, խոսում ես մարդկանց հետ, իրենք տեսնում են, որ կապը Հայաստանի հետ քիչ-քիչ կտրվում է։ Նոր ճանապարհն է արդեն սկսել կառուցվել, կամ գոնե փորձում են գտնել, թե որտեղով պետք է ճանապարհն անցնի։ Ես մի քանի ամիս առաջ այդ հարցը տվեցի ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, իրենք ասացին, որ չէ, որևէ գործընթաց չկա, բայց հիմա տեսնում ենք, որ արդեն փորձում են տեսնել, թե ճանապարհը որտեղով պետք է անցնի»։

Ավելին՝ տեսանյութով։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ