31 01 2022

Ես եմ խնդրողը եղել. նախարարը՝ Արամի 3 հասցեում գտնվող շենքը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին տալու մասին



Այստեղ քիչ մարդ կլինի, որ այդ շենքը հիշի, այն շենքը, որը վերակառուցվել է ու դարձել Երևանի ամենագեղեցիկ շենքերից մեկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով իր քաղաքապետ եղած ժամանակ Սուքիասյաններին պատկանող «Սիլ կոնցեռնին» Արամի 3 հասցեում 5655 դոլարով շենք հատկացնելուն։

Նախարարը նաև նշեց, որ ինքն է խնդրել, որ այդ շենքը գնեն․ «Ես եմ խնդրողը եղել և միայն իրեն չէ, շատերին եմ խնդրել, ցավոք սրտի, արձագանքողներ քիչ են եղել: 1993-1995 թվականներին Երևանում ներդրում անողների թիվը անսահման փոքր էր, զրո»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ