28 01 2022

Սերժ Սարգսյանը մոտ օրերս կարձագանքի Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին



ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր իր խորհրդանշական այցի մասին հարցին.

«Պետությունները Զինված ուժեր են ստեղծում, որպեսզի կարողանան ապահովել պետությունների տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և իրենց քաղաքացիների անվտանգությունը։ Այս առումով, այս պարզ ճշմարտության լավագույն դրսևորումներից մեկը Սարդարապատի ճակատամարտն է։ Եվ ես իմ խորհրդանշական այցելությամբ ուզում եմ դրա մասին հիշեցնել մեր ժողովրդին, մեր Զինված ուժերին և մեր սպաներին ու զինվորներին» , - ասել է ՀՀ երրորդ նախագահը։

Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններին՝ կապված Արցախի բանակցային գործընթացի հետ, Սերժն Սարգսյանը պատասխանել է. «Մոտ օրերին կլսեք իմ արձագանքները: Տևական, հանգամանորեն կարձագանքեմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ