ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը նույնպես կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել։
«Ես թեստ եմ հանձնել և պատասխանը բացասական է եղել։ Բայց ես կորոնավիրուսով վարակվել եմ, պատվաստվել եմ արդեն չորրորդ դեղաչափով։ Առաջին երկու դեղաչափը «Սպուտնիկով» եմ պատվաստվել, բայց հետո փոխեցի, քանի որ բժիշկները նման խորհուրդ տվեցին, որ պետք է զույգերը փոխել»,-ասաց Գրիգորյանը։
Հարցին, թե Պապիկյանի հարսանիքի մասնակցությո՞ւնն է նշանակություն ունեցել, որ այդքան շատ մարդ կորոնավիրուսով է վարակվել՝ Գրիգորյանը պատասխանեց, թե բժիշկ չէ և չի կարող ախտորոշումներ անել։
«Դուք կարծում եք՝ աշխարհում կորոնավիրուսը տարածվել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի՞ց։ Աշխարհում, այդ թվում Հայաստանում, վստահեցնում եմ, որ նրա պատճառով չէ»,-ասաց փոխվարչապետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը