28 01 2022

Փորձում ենք պարզել, թե մեր ուղարկած փաթեթի որն մասն է Ադրբեջանի համար անընդունելի. Միրզոյան



Ինչ-որ ես բանակցում եմ, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ շատ ուղիղ ասում եմ, որևէ գաղտնի բան չկա, ամեն ինչ հրապարակային է։ Այս մասին  Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Պատասխանելով հարցին, թե հայկական կողմի՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանն ուղղված առաջարկներից Ադրբեջանի համար կոնկրետ ի՚նչն է անըդնունելի, սա արդյո՞ք փակուղի չի տանում, Միրզոյանն ասաց․

«Մենք հստակցումները դեռ չունենք, ճշգրտման փուլում են այդ հստակեցումները։ Անընդհատ քննարկում կա, այն շարունակվում է։ Մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես որ  մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ, ըստ այդմ՝ ինչպիսի նոր լուծումներ կարող են լինել»,- ասաց Միրզոյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ