26 01 2022

Դուք երեսպաշտորեն տանում եք մի դաշտ, որի հետ ես կապ չունեմ. Ռուբեն Հակոբյանը՝ ՔՊ պատգամավորին



Ինձ համար անհասկանալի է, թե ինչ կար չհասկանալու, երբ ես խոսում էի 25 տարեկան շեմի հետ: Այս մասին հանձնաժողովի նիստում ասաց ՀՌՀ անդամի ընդդիմության թեկնածու Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանի հայտարարություններին:

«Ես ասացի, որ այս նեղ ոլորտի համար սահմանել 25 տարին այն դեպքում, որ 22 տարին բակալավրն է ավարտում, իսկ եթե ուզում է մագիստրատուրայում շարունակել, ստացվում է 24-25: Սահմանադրական օրենքի պահանջն է, որ ունենա նաև մի երեք-չորս տարվա փորձ և ոլորտում հայտնի լինի: Իսկ դուք մեղադրանք եք հնչեցնում, թե ես տարիքային խտրականություն եմ դնում»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ