Ի գիտություն ՔՊ պատգամավորների ցանկանում եմ հայտնել, որ Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերով Քարվաճառն ու Քաշաթաղը ՉԷԻՆ ՀԱՆՁՆՎՈՒՄ Ադրբեջանին մինչև Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումը:Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ու հավելել.
«Իսկ կրակոցների քանակն ու հնարավոր զոհերի թվի մասին բարբաջանքը պարզունակ նիկոլություն է՝ 35000 կյանքեր փրկելու ստի ու կեղծիքի տիրույթում:
Հ.Գ. Հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու դեպքում զոհերի թիվը պակաս կլիներ առնվազն 2000-ով, իսկ Քաշաթաղն ու Քարվաճառը կմնային ՀԱՅԿԱԿԱՆ . . .»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը