25 01 2022

Փաշինյանի հայտարությունների հիմքում դրված է Արցախը հանձնելու գործընթացի մարսման միտումը․ Աբրահամյան



Նիկոլ Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի ադրբեջանական լինելը։ Այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այն, ինչ ներկայցնում է Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն երեկ, այլ՝ վերջին բոլոր հայտարարություններում, որևէ ձևի դրանք կամ աղճատված են կամ չեն համապատասխանում իրականությանը։ Օրինակ հղում է անում Մադրիդյան փաստաթղթին, ասում է՝ տեսեք Մադրիդյան փաստաթղթի հիմքում եղել է մեկ սկզբունք դա տարածքային ամբողջականության  սկզբունքն է, այստեղ շատերը տեղյակ են, որ օրինակ Մադրիդյան փաստաթղթի հիքմում եղել է երեք սկզբունք՝ տարածքային ամբողջականության, ժողովրդի ինքնորոշման իրավունք և ուժի  ու սպառազինության  չկիրառման, այսինքն ցանկացած մոտեցում ներկայացվում է աղճատված։ Նույնը վերաբերում է հանրաքվեին։ Արդեն մտացածին թեզեր են առաջ բերվում ցույց տալու համար, որ գիտեք, մենք պարտվեցինք պատերզմը, Արցախը հանձնեցինք, բայց գիտեք մեր ընդհանուր միտումը դրան է գնում, Նիկոլ Փաշինյանի հայտարությունների հիմքում դրված է Արցախը հանձնելու գործընթացի  մարսման և հանրության կողմից  իր անձի, իր իշխանության անխոցելի դարձնելու այդ միտումը»,-ասաց Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսնայութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ