25 01 2022

Ակնկալել, որ պետք է ապահովենք Փաշինյանի ներդաշնակությունը, առնվազն տեղին չէ․ Խամոյան



Երեկ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ հայտարարեց, որ ներդաշնակեցման խնդիր ինքը ունի, և շատ հստակ  ակնարկեց, որ նախագահը պետք է լինի իր կուսակիցը։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Եթե մարդը հայտարարում է, որ ԲՈՒՀ-երում գործուղում է իր թիմակիցներին իբր զերծ պահելու ԲՈՒՀ-երի կուսակցականացումից,  ենթադրելի է, որ նախագահի պաշտոնում ակնհայտորեն առաջադրելու է իր հավատարիմ  մարդկանցից որևէ մեկին։ Մի ձևակերպում էլ Փաշինյանն արեց, ասաց՝ «միամիտների երեկոներ չեն լինելու», այնպես որ ակնկալել մեզանից, որ մենք պետք է ապահովենք այդ ներդաշնակությունը կարծում եմ առնվազն տեղի չէ»,-ասաց Խամոյանը։

Արծվի Միանսյանը հավելեց․ «Այն չափանիշները, որ Փաշինյանը հրապարակեց իր սրտի թեկնածու նախագահի մասին, բնականաբար մենք չենք կարող  կողմ լինել այդպիսի մոտեցմանը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ