Հասարակության մեջ, քաղաքական դաշտում շատ է խոսվում մարդու իրավուքնների պաշտպանության անհրաժեշտության մասին, բայց մենք պետք է հասնենք նրան, որ մարդն ինքը զգա, որ ՀՀ-ում պաշտպանված է։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Քանի դեռ կոնկերտ գործիքակազմի կիրառմամբ մարդը չի հասկացել, որ պաշտպանված է, մնացած հայտարարությունները՝ առանց փաստերի, մնալու են օդում կախված։ Մարդը պետք է զգա, որ կառավարությունը, իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք։ Այս առումով շատ կարևոր դեր ունի մարդու իրավունքների ապագա պաշտպանը, որ պետք է ոչ միայն հայտարարություններով սահմանափակվի, այլև շատ ավելի կարևոր գործիքակազմերի կիրառի»,-ասաց պատգամավորը։
Պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որը երեկ է վերադարձել Գեղարքունիքի մարզի` առաջնագծում տեղակայված բնակավայրերից, նշում է, որ մարդիկ ունեն կենսական իրավունքների պաշտպանության խնդիր:
«Մարդիկ ունեն ապրելու, կյանքի իրավունքի խնդիր, մարդիկ ունեն իրենց ունեցվածքը պահելու խնդիր, որովհետև թշնամին Կութ համայնքում 80 գլխից ավելի անասուն հափշտակել է ու չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները Հայաստանում, չեմ խոսում, որ մինչ օրս փոխհատուցում չի տրվել», - ասաց պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը