21 01 2022

ՔՊ ՄԻՊ թեկնածուի ելույթի տեքստը Արման Թաթոյանի 16 թվականի ելույթից էր վերցված

ՔՊ ՄԻՊ թեկնածուի ելույթի տեքստը Արման Թաթոյանի 16 թվականի ելույթից էր վերցված

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան արձագանքել է ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի այն արտահայտությանը, թե՝ «որևէ դեպքում ՄԻՊ-ը չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին»։

Նա հրապարակել է  Արման Թաթոյանի 2016 թվականի փետրվարի երկուսի ելույթի այն հատվածը, որտեղ Թաթոյանը ասում է. «Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հետևողական, պետք է ընկալվի ոչ թե պետությունից օտարացած և հենց այդ նույն մղումով պետության դեմ պայքարի դուրս եկած մարմին, այլ՝ այնպիսի սուբյեկտ, որը լրացնելով պետական ինստիտուտների համակարգը և վեր լինելով գերատեսչական որևէ շահից՝ կոչված է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուժեղացմանը»։

Էլիբեգավան ֆեյսուքյան իր էջում գրել է. «բոժը, Թաթոյանը ունի ժամանակի մեքենա ու 2016-ին գողացել ա ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուի 2022-ի ելույթի տեքստը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ