21 01 2022

Ես ծառայել եմ Հայաստանին ու Արցախին, անձերի չեմ ծառայել․ Սեյրան Օհանյան



Ամենակարևոր խնդիրներից մեկը, որ պատերազմից հետո և մինչ պատերազմն առաջացել է, մեր հասարակության պառակտումն է։ Այսօր Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Հասարակությունը պառակտելու, բաժանելու գործունեության մեջ շատ մեծ դերակատարում ունի այսօրվա քաղաքական իշխանությունը։ Միասնականության գաղափարը, որը մեր ամբողջ պատմության ընթացքում մեզ ուղեկցել է, վտանգի պահին մենք եղել ենք միասնական, այս վերջին տարիների ընթացքում քայքայվել է։ Եվ պատերազմի ընթացքում այսօրվա քաղաքական իշխանությունը չկարողացավ համախմբել մեր ժողովրդին»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ