21 01 2022

Խայտառակություն է, երբ պատգամավորը լրագրողների նկատմամբ օգտագործում է նման բառամթերք․ Վարդևանյան



Ես ՀՌՀ անդամի թեկնածուի (Արթուր Մանկուկյան խմբ․) ելույթից չկարողացա բացահայտել արդյոք համապատասխանում է հեղինակավոր մասնագետի պահանջին, թե՝ ոչ։ Այս մասին Աժ-ում իր ելույթում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ՀՀ քաղաքացիության վերաբերյալ շահարկումներին, Վարդևանյանը նշեց․

«2000 թվականին Վճռաբեկ դատարանը կայացրել է չափազաց կարևոր որոշում Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիության վերաբերյալ, հիմքն էլ հանդիսացել է ՀՀ անկախության հռչակագիրը, այդ որոշման հիմնական ջատագովն էլ հանդիսացել է ձեր Սասուն Խաչատրյանի հայրը՝ Մհեր Խաչատրյանը, որը լավագույն իրավաբաններից մեկն է, բնավ նույնը չեմ կարող ասել Սասուն Խաչատրյանի մասին»,-ասաց նա։

Պատգամավորը նաև անդրադարձավ ՔՊ-ական պատգամավորների՝ լրագրողների նկատմամաբ օգտագործվող բառամթերքին։

Հիշեցնենք, որ Քպ-ական Վահագն Ալեքսանյանը օգտագործել էր «նրանք լրագրողներ չեն, նրանք վերբալ մարմնավաճառներ են» արտահայտությունը:

«Խոսվեց լրագրողների մասին, ի վերջո ՀՌՀ-ն նաև ուղղակիորեն առնչություն ունենալու է այդ ոլորտի հետ: ՀՌՀ թեկնածուն զարմանալի հանգամանք նշեց, ասաց՝ լուրերին չի հետևում, ներվ չունի դրա համար, այդ դեպքում՝ ինչպե՞ս պետք է իր գործունությունն իրականացնի. ինչևէ: Բայց երբ պատգամավորն օգտագործում է այնպիսի բառամթերք ու դա փորձում է ներկայացնել լրագրողների հետ ինչ-որ կոնտեքստում, դա խայտառակություն է»,- հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով. «Ո՞նց կարող է ՀՌՀ անդամի թեկնածուն համերաշխ լինել երեկ հնչած ելույթի հետ, քննադատական ոչ մի խոսք չասել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ