20 01 2022

Մեր նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է, Հայաստանը նույնպես գոհ է. Չավուշօղլու

Մեր նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է, Հայաստանը նույնպես գոհ է. Չավուշօղլու

Առաջին հանդիպման ժամանակ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացի նպատակները և դրա հետ կապված սպասումները: Այդ մասին, ինչպես հայտնում է Sputnik Азербайджан-ը, հայտարարել է թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Նրա խոսքով՝ հաջորդ հանդիպմանը կքննարկվեն Ստամբուլի և Երեւանի միջև ավիահաղորդակցության վերականգնումից հետո հաջորդ քայլերին վերաբերող հարցեր:

«Մեր նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է։  Հայկական կողմը նույնպես գոհ է դրանից», - ասել է Չավուշօղլուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ