Ես չգիտեի, որ ժպտալն այդքան մեկնաբանությունների առիթ կարող է տալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս նա պարբերաբար ժպտում էր և դժվարությամբ կարդում տեքստը: Սիմիդյանի խոսքով իր առաջին ելույթն էր, դրա համար էր հուզվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը