19 01 2022

Նիկոլի գերիները․ Գեղամ Նազարյան

Նիկոլի գերիները․ Գեղամ Նազարյան

Կառավարության ղեկավարը, նույն ինքը նիկոլը Ազգային ժողովում, լրագրողների, պատգամավորների, կառավարության անդամների աչքի առաջ հայտարարեց, թե ինքն է որոշում, թե որքան կաշխատի կամ չի աշխատի նախարարը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.

«Հենց այսպես, պարզ եւ կոնկրետ։ Նախարարները ծպտուն չհանեցին։ Որեւէ մեկը այդ պահին չկանգնեց ու չասաց՝ ես քո գերին չեմ։ Հաջորդ պահին էլ եւ մինչեւ հիմա եւս ոչ մի նախարար չի պատասխանել նիկոլին, չի ասել՝ դու չես կարող մեզ ստիպել աշխատել հակառակ մեր կամքի ու ցանկության։

Եւ ո՞վ ասեր, օրինակ, Արարատ Միրզոյանը, որին այսօր նիկոլը հուշում էր, թե ինչ պատասխան տա պատգամավորների հարցերին կամ կատակասեր, ավելի ճիշտ հանաքչի Քերոբյանը կամ առողջապահության ոլորտը ղեկավարող եւ անգամ պարզ հարցը չընկալող Առողջապահության նախարարը։

Սարսափելի ժամանակներ են, ու չես կարող մի րոպե անգամ հանգիստ լինել, քանի որ տեսնում ես՝ ով է ղեկավարում երկիրը եւ ում միջոցով»,-ամփոփում է պատգամավորը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ