19 01 2022

Առաջարկում եմ, որ պարոն Պապիկյանն իր այդ խորհուրդը հասցեագրի Նիկոլ Փաշինյանին․ Հայկ Մամիջանյան



Պարոն Պապիկյանի խորհրդին ի պատասխան պետք է առաջարկեմ, որ այդ խորհուրդը հասցեագրի Նիկոլ Փաշինյանին, որը թե մինչև պատերազմը, թե պատերազմի ընթացքում բազմիցս աչքի է ընկել ռազմական և պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիան հրապարակյին հայտարարելով։ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Երևի ձեզ համար ուրախությամբ պետք է նշենք, որ Արարատ Միրզոյանը, երբ պատասխանում էր պատգամավոր Մկրտչյանի հարցին, իրեն օգնության հասավ Նիկոլ Փաշինյանը՝ կատարելով այն, ինչ իր կյանքում ամենալավն է ստացվում՝ դեղին մամուլի հերթական վերնագիր տալը։ Իսկ հիմա հարցը՝ պարոն Միրզոյան, դուք նշեցիք հայելային հետքաշման մասին, կուզեի ճշտել՝ հայելային հետքաշման մասին խոսելիս մենք խոսում ենք մինչև 2020-ի դեկտեմբեր եղած իրավիճակը, 2021-ի մայիսի դրությամբ իրավիճակը, 2021 թվականի նոյեմբերի իրավիճակը, վստահ եմ, որ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է զեկույց ըստ որի՝ հայելային հետքաշման որոշակի տրամաբանության պարագայում մենք ուղղակիորեն որոշ հայկական գյուղեր անպաշտպան ենք թողնում առնվազն, եթե չասեմ ավելին»։

Ամբողջական հարց ու պատասխանը՝ տեսանյութով։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ