19 01 2022

Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ․ Փաշինյան



Այսօր Կառավարություն-Ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ Հայաստան խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը կրկին հնչեցրեց հարցը, թե Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երբ է հրաժարական տալու, որովհետև բազմիցս խոստացել էր, որ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական է տալու։ Պատգամավորի հարցին այս անգամ պատասխանեց ոչ թե Քերոբյանը, ով այդ մասով ասել էր, որ կատակել է, այլ վարչապետ Փաշինյանը։

«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, և ես կորոշեմ յուրաքանչյուր նախարար և կառավարության անդամ որքան կաշխատի և որքան չի աշխատի»,-ընդգծեց Փաշինյանը։

Արեգնազ Մանուկյանն արձագանքեց, որ էլ չի էլ մեղադրում Վահան Քերոբյանին, որովհետև մեծ հաշվով, նա կրկնում է խոստումներ տալու և չկատարելու Փաշինյանի գործելաոճը

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ