Մենք մտավորականության մասով պետք է շատ զգույշ ախտորոշում տանք։ Մտավորը պետք է մի քանի հատկանիշ ունենա՝ ազգային, բարոյական, մտավոր, կամային․․․ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։
Մեսրոբյանը օրինակ բերեց՝ 2020 թվականի դեկտեմբերին պաշտոնական սգո երթի ժամանակ պղծեցին Եռաբլուրը։
«Մտավորականությունը այն ժամանակ իրենք մարմիններով դեմ չկանգնեցին, իրենց ձայնը չբարձրաձայնեցին։ 2020 թվականի դեկտեմբերին, երբ այդ անասունները տրորում էին մեր հերոսների շիրիմները, դա անգամ անհամեմատելի է անգամ թուրքի արածի հետ։ Ո՞նց կարելի քո հերոսի շիրիմը տրորել։ Տեսե՞լ եք մտավորականները հրապարակավ սա դատապարտեն»,-ասաց Մեսրոբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը