19 01 2022

Տգիտությունն այնքան շատ է, որ իշխող ուժը չգիտի՝ Ստամբուլ բառն ընդհանրապես Թուրքիայի հետ կապ չունի․ Ստամբուլյան



Ստամբուլը  հունարեն իստամբուլ բառից է, որևէ առնչություն չունի Թուրքիայի հետ։ Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ նիստի ժամանակ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի ելույթին:

«Տգիտությունն այնքան շատ է, որ իշխող ուժը չգիտի՝ Ստամբուլ բառն ընդհանրապես Թուրքիայի  հետ որևէ կապ չունի։ Իստամբուլ հունարենից բառացի թարգմանվում է  իջնել քաղաք և այդ բառը պոլսեցիներն են օգտագործել  ժամանակին»,-ասաց Ստամբուլյանը:

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ դեռ հնարավորություն չի ունեցել ամբիոնից կրթել ՔՊ-ական պատգամավորին, բնականաբար, կփորձի, չնայած այս տարիքում շատ ավելի ուշ է, որ մարդկանց կրթեն:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ