Բոլորովին էլ պարտադիր չէ, որ այս կամ այն պատգամավորը լինի նեղ մասնագետ և իմանա, թե պանրի արտադրության մեջ կամ մեկ կիլոգրամ պանրի մեջ որքան է կազմում այս կամ այն յուղը։
Ուղղակի մենք որպես օրենսդիր մարմին, որպես քաղաքականություն մշակող մարմին տնտեսության մեջ, քննարկում ենք հարցերը և լուծումներ ենք տալիս։Իսկ թե այն դարակում, որտեղ նշված կլինի հստակ, թե ինչ տիպի արտադրանք է, իսկ են դարակում՝ ինչ տիպի, արդեն դա կիրականացնեն ահմապատասխան ինստիտուտները, որոնք գործում են մեր հանրապետությունում։
Փոքր խանութներում էլ էդ հարցը լուծելը ճիշտ է՝ մի կողմից դժվար է, բայց փոքր խանութի տերերն էլ, տնտեսվարողներն էլ պետք է մտածեն, որ իրենք կարող են հաճախորդ կորցնել, եթե էդ հարցի համար որևէ լուծում չգտնեն։ Հետևաբար իրենք էլ ջանք չթափեն, որպեսզի այնպես անեն, որ իրենց հաճախորդներին չկորցնեն, այսինքն սա նաև մշակույթ է բերում մեր տնտեսվարող սուբյեկտների համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը