17 01 2022

Եթե մի մարդ աշխատանքը կորցնելու վտանգից ելնելով չի պատվաստվել, սնվելու համար չի գնալու պատվաստվի․ Զոհրաբյան



Պատվաստումները չեն, որ խնդիրը լուծում են։ Պատվաստվելը պետք է մարդու ազատ որոշումը և ազատ կամքով լինի։  Չկա աշխարհում մի պատվաստանյութ կորոնավիրուսի, որը գրացված է, դրանք բոլորը գտնվում են փորձարկման փուլում։ Առողջապահության նախարարության դիմաց  հավաքի ժամանակ ասաց «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, հանրահավաքի պատասխանատու, փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Կորոնավիրուսի  տարածման սկզբում նշվում էր, որ այս վիրուսը հիմնականում խոցում է տարեց մարդկանց։ Այն գործիքակազը, որ կիրառում է իշխանությունները, տարեցներին չի էլ հասնում, խոցում են միջին տարիքի մարդկանց, այսինքն աշխատող մարդկանց։ Նրանց ուժը պատում է աշխատող մարդկանց վրա՝ պահանջելով կամ ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման սերտեֆիկատ, այլ գործիքակազմ չունեն»,-ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով նոր սահմանափակումները չի ստիպելու մարդկանց պատվաստվեն․ «Եթե մի մարդ աշխատանքը կորցնելու վտանգից ելնելով չի պատվաստվել, վստահ եմ, միայն ռեստորանում սնվելու համար չի գնալու պատվաստվի»,- ասաց Ա. Զոհրաբյանը։

Մանրամասն՝ տեսնյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ