17 01 2022

Մենք ականատես ենք լինում «ինչ ուզեմ, այն էլ կբանակցեմ» երկրորդ արարին. Ագնեսա Խամոյան



Ամուր նյարդերի մասին խոսող իշխանությունը դյուրագրգիռ վիճակում է հայտնվում ընդդիմության ընդամենը հարցերից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Մենք առավոտից փորձում ենք պարզել, թե ինչ է քննարկվել Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպման ժամանակ: Եվ սա այն դեպքում, երբ իշխանությունը խոսում էր ամենաթափանցիկը լինելու մասին, Փաշինյանը Հանրապետության Հրապարակը հայտարարել էր ագորա: Այս պայմաններում շատ կարևոր գործընթաց են թաքցնում հայ հանրությունից: Մենք ունենք դառը փորձ, որ զրո կետից եմ սկսել, ինչ ուզեմ, կբանակցեմ, հիմա կարծես թե երկրորդ արարին ենք ականատես լինում»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ