17 01 2022

Ռուբինյանը ԱԺ-ի կողմի՞ց է բանակցություններ վարել, թե՞ այլ նապտակով է մեկնել ԱԺ-ի բյուջեի հաշվին․ Գեղամ Մանուկյան



Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ի կողմի՞ց է բանակցություններ վարել Մոսկվայում Քըլըչի հետ։ Ազգային ժողովում՝ դիմելով ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Հունվարի 13-ին Ազգային ժողովի նախագահը մի կարգադրություն է ստորագրել, որի համաձայն աշխատանքային այցով 2022 թվականի հունվարի 13-15 Մոսկվա գործուղել ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին և դրա համապատասխան էլ նաև գործուղման ծախսեր և այլն։ Ռուբեն Ռուբինյանը Մոսկվայում ամսի 14-ին հանդիպել է Թուրքիայի բանագնաց Քըլըչի հետ, Ռուբեն Ռուբինյանը ԱԺ-ի կողմի՞ց է բանակցություններ վարել, թե՞ այլ նապտակով է Մոսկվա մեկնել ԱԺ-ի բյուջեի հաշվին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ