Հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունները, այս օրերին սահմանային լարվածությունը, ինչի՞ է պատրաստվում թշնամին, ի՞նչ է ցանկանում նախազգուշացնել և հնարավո՞ր են նոր լայնածավալ գործողություններ։ Երեկ ամենաքննարկված հարցը ՀԱՊԿ-ին չդիմելու մասին իշխանության որոշումն էր: Ինչո՞ւ համառորեն չդիմեցինք, վերջապես մեր իշխանություններն այս կառույցին դիմելու ձևն արդեն սովորել էին:
Ընդդիմությունն անընդհատ ասում է, որ ամեն ինչ վատ է, այս իշխանությունը մեզ տանում է անդունդը, թանկացումներ և այլ, բայց իշխանության ներկայացուցիչները լրիվ հակառակ կարծիքն ունեն, օրինակ՝ Վահան Քերոբյանն ասում է, որ հունվարի 3-ի խցանումները տնտեսական աճի հետ են կապված, զոհերի համար ցավում է, բայց պետք է երկարատև խաղաղության պատրաստվել․ այս իշխանությունն իսկապես չի՞ հասկանում իրավիճակը, թե՞ ուղղակի ձեռնտու է չհասկանալը: Այս և այլ հարցերի վերաբերյալ Yerevan.Today-ի տաղավարում զրուցել ենք ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը