11 01 2022

Փաշինյանը փաստացի հայտարարեց` «Ես պետական դավաճան եմ, կարող եք՝ ինձ հանեք»․ Շահնազարյան



«Փաշինյանը փաստացի հայտարարեց` «Ես պետական դավաճան եմ, կարող եք՝  ինձ հանեք»»,-այս մասին ասաց քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։ Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան, բանախոսը նախ հիշեցրեց Փաշինյանի՝ տարեվերջյան ասուլիսում արված  և դրան հաջորդած  նրա հայտարարությունները․

« Ըստ էության եղան  որակապես ու բովանդակային առումով տարբեր  պաշտոնական  արձագանքներ․ վտանգավոր էր  Արցախի նախագահ  Արայիկ Հարությունյանի արձագանքը։  Նա նշել էր, որ Արցախի անունից կարող են խոսել միայն  Արցախի Հանրապետությունն ու  նրա պաշտոնական ներկայացուցիչները»,-ասաց բանախոսը։ Շարունակելով խոսքը Դավիթ Շահնազարյանը  նշեց, որ այդ հայտարարությունն արտահայտում էր   Փաշինյանի երազանքը, այն առումով , որ  Փաշինյանը ձգտել է տապալել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

«Սա ուղղակի հարված է ԵԱՀԿ ՄԻնՍԿի խմբին, պետք է սառը դատել և չտրվել Արայիկ Հարությունյանի այդ  կեղծ  հայրենասիրական կոչին։ Այդ կոչից հետո  Արցախի  Ազգային ժողովը հանդես եկավ այլ  բովանդակության  հայտարարությամբ , որտեղ նշվում էր այն պահանջները, որ Արցախի հանրապետությունը դնում էր Փաշինյանի առջև,թե ինչպես պետք է  նա հանդես գա բանակցություններում։  Հույս ունեմ , որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը  հանդես կգա նոր հայտարարությամբ և արդեն կերի այն հիմքերը, որ կան ԱՀ Ազգային ժողովի հայտարարության մեջ։  ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է միակ միջազգային հարթակը, որտեղ պետք է որոշվի Արցախի հանրապետության քաղաքական կարգավիճակ»,-խոսքը եզրափակեց Դավիթ Շահնազարյանը ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ