ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հիմնական զեկուցող Վիլեն Գաբրիելյանը ներկայացրեց նախագիծը, ըստ որի առաջարկվում է՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:
«Բոլոր դեպքերում Ազգային ժողովի պատգամավորը երբ ընտրություն է կատարում, այդ խիղճը և համոզմունքը եթե վերաբերում է կոնկրետավորված անձի, այդտեղ խնդիր կա, այսիքն մի դեպքում, եթե խիղճն ու համոզմունքը պետք է կոնֆլիկտ ունենա անձի ինչի՞ց ելնելով՝ մասնագիտական տվյալներից, թե ավելի սուբյեկտիվ․․․ պատգամավորը ասի՝ այս թեկանծուի բոյը դուրս չի գալիս, աչքերի գույնը․․․ Այսպիսի ճանապարհով խորհրդարանական կառավարման համակարգ որդերգրած երկիր չի լինում, այսպիսի ճանապարհով ժողովրդավարություն չի լինում»,- նախագծի վերաբերյալ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Վարդևանյանը հիշեցրեց Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու պատմությունը․
«Նոր թեկնածու բառակապակցությունը առնվազն ձեր քաղաքական թիմի համար պրոբլեմ է։ Օրինակ Վահե Գրիգորյանը չի եղել նոր թեկնածու։ Դուք անընդհատ ասում էիք ձեր թեկնածուն պետք է լինի Վահե Գրիգորյանը, հիմա նոր թեկնածու է, թե՝ չէ, խնդիր չկա։ Հիշում եմ Վլադիմիր Վարդնայանը այն ժամանակ օրեսնդրական նախաձեռնություն էր բերել, որ նոր թեկնածուի հանգամանքը մի կերպ լուծեք, հետո չընդունեցիք այդ հանագամանքը․․․ բայց շատ պետք էր, որ հենց Վահե Գրիգորյանը լինի ՍԴ դատավոր, այդ պատմությունը բոլորն էլ հիշում են։ Այսպիսի օրենսդրական նախաձեռնություններով ոչ պառկլամնտարիզմն է հարգվում, ոչ ժողովրդավարության սկզբունքը»։
Նշենք, որ այս նախագիծն ընդունվեց: Դեմ քվեարկեց հանձնաժողովի 3 անդամ: Հանձնաժողովը նաև որոշեց առաջարկել խորհրդին ընդգրկել այս հարցը լիագումար նիստերի օրակարգում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը