Փարաքարի համայնքապետարանի մոտ լարված վիճակ է։ Ոստիկանական ուժեր են կենտրոնացվել։ Հավաքվածները պահանջոմ են արդարություն։ Ոստիկանները թույլ չեն տալիս մարդկանց մուտք գործել շենք։
«Համերաշխություն չկա»,- ասաց «Ապրելու երկիր» կուսակցության կողմից ընտրված Վալոդյա Գրիգորյանը ներս մտավ համայնքապետարանի շենք՝ այլ հարցերի չպատասխանելով։
Հիշեցնենք, որ Փարաքարում իրավիճակը լարված է ՏԻմ ընտրություններից հետո, երբ երկու թեկնածու հայտարարեցին, որ ընտրվել են համայնքի ղեկավար՝ «Դավիթ Մինասյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մինասյանը և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վալոդյա Գրիգորյանը։
Ավելի ուշ տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վալոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը։
Վարչական դատարանն էլ անվավեր ճանաչեց Փարաքար համայնքի ընտրությունների արդյունքները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը