28 12 2021

Նոր Տարին դիմավորում ենք քաղբանտարկյալների առկայությամբ. Ավետիք Իշխանյան

Նոր Տարին դիմավորում ենք քաղբանտարկյալների առկայությամբ. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Մոտենում է Նոր Տարին։ Եվ ի՞նչ, Նոր Տարվա նախաշեմին, դատավոր գնվածը (Գնել չգիտեմինչյան), կատարելով վերադասի ցուցումը (վարչապետ-Ջհանգիրյան), «որոշում» է, որ Առուշ Առուշանյանը պետք է մնա կալանքի տակ։

Այպիսով, Նոր Տարին դիմավորում ենք քաղբանտարկյալների առկայությամբ՝ Առուշ Առուշանյան, Աշոտ Մինասյան, Մամիկոն Ասլանյան, Նարեկ Մանթաշյան, Գառնիկ Իսագուլյան և ուրիշներ։ Անհարգելի քննիչներ, դատախազներ, դատավորներ, դուք ձեր մերձավորների հետ ուրախ-զվարթ տոնելու՞ եք Ամանորը, խիղճներդ հանգիստ,թքած ունենալով, որ խեղում եք այլոց ճակատագրերը։ Հարամ լինի ձեր Նոր Տարին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ