Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, քննվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին կալանքից ազատելու մասին միջնորդությունը։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ 11։00-ին։
Նշենք, որ գործն արդեն դատաքննության փուլում է: Դատարանն անցել է գործում առկա ապացույցների ուսումնասիրությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը