Արցախցիների համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն 2022-ի առաջին եռամսյակում` միևնույն ժամանակ խրախուսելով զբաղվածության հարցը։ Տարեվերջյան իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«ՀՀ–ն շարունակում է մնալ Արցախի սոցիալական անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը։ Պատերազմի ավարտից ի վեր ՀՀ–ն իրականացրել է շուրջ 2 տասնյակ տարբեր ծրագրեր արցախահայության համար։ Դրանք եղել են կացարանի տրամադրման, զբաղվածության ծրագրեր։ Սկսել ենք մտածել նաև զարգացման ծրագրերի մասին։ Դրանց շնորհիվ կարողացել ենք հաղթահարել հետպատերազմական ժամանակաշրջանում արցախահայության մի շարք խնդիրներ»,–ասաց նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը