25 12 2021

Փողոցով իշխանափոխությունն այլընտրանք չունի. Ռուբեն Հակոբյան

Փողոցով իշխանափոխությունն այլընտրանք չունի. Ռուբեն Հակոբյան

Այո՛, այն, ինչ այսօր կատարվում է ՏԻՄ ընտրություններից հետո, սինլքորն ինքն է իր պահվածքով հրապարակավ ապացուցում, որ պետությունն ամենօրյա գահավիժումից և իրենից կարելի է փրկել միայն փողոցի միջոցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

«Փողոցով իշխանափոխությունն այլընտրանք չունի

Այո՛, այն, ինչ այսօր կատարվում է ՏԻՄ ընտրություններից հետո, սինլքորն ինքն է իր պահվածքով հրապարակավ ապացուցում, որ պետությունն ամենօրյա գահավիժումից և իրենից կարելի է փրկել միայն փողոցի միջոցով։ Ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրությունն ու ընտրողի իրավունքը պաշտպանող պետական որևէ ինստիտուտ այսօր չի գործում։

Հատուկ ուզում եմ նորից ընդգծել, որ ՏԻՄ ընտրություններից հետո՝ Թալինի, Վանաձորի, Վարդենիսի, Փարաքարի, Դվինի և խոշորացված այլ համայնքներում այժմ տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ սինլքորը թքած ունի թե՛ Սահմանադրության, թե՛ պետական կառույցների և թե ընտրողի ձայնի վրա։

Գագիկջահանգիրյանական արդարադատությունն ու քրեականների գողական սխոդկան, համակարգված, այսօր եկել են փոխարինելու ՀՀ Սահմանադրությանը։

Այո՛, պետությունը գահավիժումից փրկելու համար այսօր փողոցն այլընտրանք չունի։

Հ.Գ. Երեկվա ասուլիսի հետքերով...

Կարդալ Խորենացու «Ողբն» ու Չարենցի «Պատմության քառուղիներով» պոեմը...

Ասված է ճշգրիտ և, հատկապես, մեր օրերի համար»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ