24 12 2021

Ժողովրդից թալանածը պետք է վերադարձվի ժողովրդին․ Արթուր Ղազինյան

Ժողովրդից թալանածը պետք է վերադարձվի ժողովրդին․ Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սահմանադրական դատարանի որոշման ուժով ՀՀ կառավարությունը ՊԱՐՏԱՎՈՐ Է վերադարձնել ՀՀ այն քաղաքացիների ՊՇՌ թեսթերի համար ծախսված գումարները, որոնք կատարվել են ի կատարումն ՀՀ առողջապահության նախարարի ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ որոշման:
Աշխատողների կողմից թեսթավորման համար վճարելու պարտավորություն սահմանող «ԻՐ ՀԱՇՎԻՆ» դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և ԱՆՎԱՎԵՐ:
Հ.Գ. Անլուրջ ընդունեք իրենց իրավաբան հռչակած դիլետանտ-ակտիվիստներին, նրանք ժողովրդի հետ չեն, նրանք ժողովրդի դեմ են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ