Եվրամիությունը ներգրավված չի եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, սակայն այժմ կցանկանար միանալ դրան, ասել է Известия-ի հետ զրույցում ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանը դեմ չէ, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները շփվեն տարբեր հարթակներում։
«Մենք կարծում ենք, որ դա Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների շփման ևս մեկ հնարավորություն է: Ընդհանուր առմամբ, վատ չէ, եթե դա ի օգուտ է մեզ համար այդ երկու բարեկամ երկրների հարաբերությունների կարգավորմանը և շփումների դաշտի ընդլայնմանը», — ասել է դիվանագետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը