Գերիների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու, հատկապես, երբ կան հաստատված գերիներ։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Քանի դեռ Ադրբեջանը պահում է հաստատված գերիներին, անխուսափելի են վերադարձերը։ Դրանք հիմնականում կազմակերպվում են քաղաքական գործընթացների շրջանակներում։ Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ն կամ այլ ազդեցիկ պետություններ իրենց քաղաքական ազդեցությունն օգտագործելով կազմակերպում են վերադարձը։ Այն մասնակի է, ամբողջ ծավալով չէ, բայց դա էլ միգուցե տրամաբանական է, որովհետև կան ընթացող մեծ քաղաքական գործընթացներ, որտեղ ներգրավված են միջազգային դերակատարները, և այս պրոցեսի շրջանակներում նաև լուծվում են որոշ մարդասիրական խնդիրներ»։
Ավելին՝ տեսանյութով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը