ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարից հետո կարճ պատասխանեց Yerevan.Today-ի մի քանի հարցերին։
- Արդեն Թուրքիայից բարձր մակարդակով հայտարարվում է, որ հունվարից մեկնարկ է տրվելու հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններին։ Դուք այն ժամանակ սկիզբ դրեցիք, ինչ-որ նախապայմաններ առաջ քաշվեցին։ Ինչպե՞ս է դա հաջողվում Փաշինյանին այսօր և ո՞րն է Ձեր գնահատականը, ըստ Ձեզ՝ ռիսկերը։
- Կարծում եմ՝ այսօրվա իշխանությունների հաջողությունների մասին խոսելը ավելորդ է։ Ինչ-վերաբերում է 2009-10թթ․ իրադարձություններին, կարծում եմ՝ շատ սերտ ու մասնագիտորեն այդ իրադարձությունը վերլուծել է նախկին արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը։ Այնպես որ, դրա մասին էլ խոսելն էլ ճիշտ չեմ համարում։ Եթե նկատել եք, ես մեր ձեռքբերումների մասին չեմ խոսում, որովհետև դրանք անցյալում են։ Այսօր պետք է խոսենք մեր պրոբլեմների մասին, մեր անելիքների մասին, ինչն էլ որ արեցինք։
- Գործարար միջավայրից կա ոգևորություն։ Որոշ գործարարներ չափից ավելի ոգևորվել- խանդավառվել են հայ-թուրքական հարաբերություններով, թուրքական մամուլը գրում է, որ չվերթ կբացվի, այդ թվում՝ հայկական ավիաուղիների։
- Այդ նրանք են, ովքեր ո՛չ քաղաքականությունից են հասկանում, ո՛չ էլ գործարար միջավայրը բավերավելուց։
- Պատմություն է՞լ չգիտեն։
- Պատմություն իմանալու մասին ընդհանրապես խոսք չկա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը