ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության 17-րդ համագումարում շնորհավորեց Գործադիր մարմնի անդամ ընտրված գործընկերներին, նրանց մաղթեց արգասաբեր աշխատանք։
Սերժ Սարգսյանը հայտարարեց նաև, որ ամեն ինչ կանի՝ արդարացնելու իրեն տրված վստահությունը։
«Ես մի ցանկություն ունեմ․ որպեսզի մեր համակիրները, նաև նրանք, ովքեր պայքարել են, պայքարում են և պատրաստվում են պայքարել մեր երկրի ապագայի համար, վստահ լինեն, որ ո՛չ ես, ո՛չ մեր Գործադիր մարմինը, ո՛չ այստեղ հավաքված պատվիրակները, այնպես էլ մեր կուսակցականների ճնշող մեծամասնությունը չի ընկրկելու, ամեն ինչ անելու է, որպեսզի մեր երկիրը թոթափի այս մղձավանջը և սկսի վերականգնել այն, ինչն ունեցել ենք, ավելին՝ էլ ավելի լավ Հայաստան կառուցելու համար»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը