18 12 2021

Թուրքերի հետ բարեկամության միտքը հիմար մարդկանց խելքի զորությունն է․ Գալուստ Սահակյան



Խորհրդարանական պետություն ենք և հիմնական դերակատրումը պետք է կատարի խորհրդարանը։ Այն խորհրդարանը, որտեղ կան զինվորներ, որոնք պատգամավորներին են քաշքշում, այն խորհրդարանը, որտեղ արդեն սկսել են լրագրողների նստատեղերը հեռացնել դա խորհրդարանի պատմություն չէ։ Այս մասին ՀՀԿ 17-րդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցումա սաց ՀՀԿ խորհրդի անդամ  Գալուստ Սահակյանը։

Անդրադառնալով ընդդիմության աշխատանքներին Սահակյանը նշեց․ 

«Ընդդիմության  քաղաքական գործունեությունը կապված է խոսքի ու փորձի մեջ։ Այդ փորձն ու խոսքը կանոնավոր վիճակում է, բայց այսօր միայն խոսքով երկիրը չեն կարող փրկել, խոսքի հետ անհրաժեշտ է նաև գործողություն»։

Նախկին պատգամավորը վստահ է, որ թուրքերի հետ հնարավոր չէ խաղաղության գնալ։

«Թուրքերի հետ բարեկամության միտքը հիմար մարդկանց խելքի զորությունն է»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ